Թեև «Բարսելոնան» չի կարող նոր խաղացողներ գնել ձմռանը, ակումբը շարունակում է ուշադիր հետևել որոշ տաղանդավոր խաղացողների։ Այս մասին հայտնում է dailysports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ խաղացողների թվում է Զագերբի «Դինամոյի» 21-ամյա խորվաթ կիսապաշտպան Մարտին Բատուրինան։
Նշվում է, որ բացի «կապտանռնագույններից» Բատուրինան գրավել է եվրոպական մի քանի թոփ ակումբների, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալի» ուշադրությունը:
Բատուրինայի պայմանագրի ժամկետը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը, ենթադրվում է, որ խորվաթական ակումբը պատրաստ կլինի բաժանվել իր աստղից մոտ 25 միլիոն եվրոյի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Բատուրինան «Դինամոյի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։