«ՌԲ Սպորտի» տեղեկություններով, «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է իր կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում:
25-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Լանսը»:
Նշենք, որ ֆրանսիական ակումբի նախագահը հայկական ծագում ունեցող գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է, ով նախորդ մրցաշրջանում ցանկանում էր թիմ հրավիրել «Կրասնոդարի» և Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին:
Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում երկու գոլ է խփել և երեք գոլային փոխանցում կատարել: Պաշտպանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: