Այսօր՝ նոյեմբերի 27-ին, կշարունակվի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 5-րդ տուրը։ Տուրի երկրորդ խաղային օրը կկայանա 9 հանդիպում:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի՝ նոյեմբերի 27-ի խաղացանկը՝
21:45՝ «Շտուրմ» — «Ժիրոնա»,
21:45՝ «Ցրվենա Զվեզդա» — «Շտուտգարտ»,
00:00՝«Բոլոնիա» — «Լիլ»,
00:00՝ ՊՍՎ — «Շախտյոր»,
00:00՝ «Մոնակո» — «Բենֆիկա»,
00:00՝ «Սելթիկ» — «Բրյուգե»
00:00՝ «Ասթոն Վիլա» — «Յուվենտուս»,
00:00՝ «Լիվերպուլ» — «Ռեալ Մադրիդ»,
00:00՝ «Դինամո Զագրեբ» — «Բորուսիա Դորտմունդ»,
Ընդհանուր փուլի ութ տուրերի արդյունքներով կկազմվի 36 ակումբներից բաղկացած աղյուսակ։ Դրանով կորոշվեն լավագույն ութ թիմերը, որոնք անմիջապես դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնող ակումբները փլեյ-օֆֆ կխաղան՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար։