Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրում «Սլովանը» Բրատիսլավայի «Տեգելնե Պոլե» մարզադաշտում զիջեց «Միլանին» 2:3 հաշվով։
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կրիստիան Պուլիշիչը։
Րոպեներ անց «Սլովանի» հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը փայլուն հակագրոհ սկսեց, լավ արագություն զարգացրեց և կարողացավ սառնասրտորեն գրավել «ռոսոներիների» դարպասապահ Միք Մենյանի պաշտպանած դարպասը։ Սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն էր Չեմպիոնների լիգայում։
Երկրորդ խաղակեսում հյուրերը երկու գոլ խփեցին։ Աչքի ընկան Ռաֆայել Լեաուն և Թեմի Աբրահամը։
Խաղի վերջնասում Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցում կատարեց, ապա Նինո Մարցելին կրակոցով հաշիվը դարձրեց 2:3:
Վերջին րոպեին խաղադաշտից երկու դեղին քարտով հեռացվեց «Սլովանի» կիսապաշտպան Մարկո Տոլիչը (խախտում, մրցավարի հետ բանավեճ):
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև