Շաբաթ օրը «Մանչեսթեր Սիթին» պարտություն կրեց «Տոտենհեմից» տնային հանդիպմանը՝ 0-4 հաշվով։
«Քաղաքաբնակների» համար այս պարտությունը հինգերորդն անընդմեջն էր բոլոր մրցաշարերում։ Սան Մարինոյի հավաքականի էջը սոցիալական ցանցերում դիմել է Անգլիայի վերջին տարիների չեմպիոններին։
«Բարև, «Մանչեսթեր Սիթի»։ Մենք տեսնում ենք, որ նրանք պարվել են նոյեմբերյան բոլոր հանդիպումները, իսկ մենք այս ամիս չենք պարտվել։ Խնդրում ենք՝ եկեք հանդիպում անցկացնենք: Կարծում ենք՝ մենք կարող ենք հաղթել ձեզ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի երեքշաբթի օրը, Չեմպիոնների լիգայում՝ «Ֆեյենորդի» հետ։