«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թուրքական ակումբի հետաքրքրությունը «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ։
«Կրիշտիանուն կարող է գալ Ստամբուլ ճաշելու, քանի որ քաղաքը գտնվում է Սաուդյան Արաբիայի և Պորտուգալիայի միջև ճանապարհի կեսին: Ռոնալդուն կարող է նաև նստել իր անձնական ինքնաթիռը՝ այցելելու իր հին ընկեր Ժոզե Մոուրինյոյին: Հետո մենք կարող ենք ճաշել իմ հյուրանոցում:
Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ասում են, որ նա կարող է խաղալ «Ֆեներբահչեում», նրանք կամ չեն հասկանում, թե ինչ են գրում, կամ ուրախանում են իրենց տարածած ծիծաղելի լուրերով»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերել է Fanatik-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): .
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մոուրինյուն անձամբ է զանգահարել Ռոնալդուին՝ նրան «Ֆեներբահչե» հրավիրելու համար։