Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ թիմը գոհ է մրցանակային տեղերի համար պայքարից, բայց ցանկանում է ավելին։
Միխայիլ Գալակցիոնովի թիմը 15 տուրից հետո զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը՝ 34 միավորով։
— Ինչպե՞ս կգնահատես «Լոկոմոտիվի» առաջին շրջանը առաջնությունում:
— Իհարկե, մենք բարձր տեղում ենք։ Պայքարում ենք մրցանակային տեղերի համար։ Բայց մենք ուզում ենք ավելին, կաշխատենք և պատրաստվենք հաջորդ խաղերին։ Թիմում բոլորը գոհ են, բայց ուզում են ավելին, — ասել է Սևիկյանը Матч ТВ-ին։
ՌՊԼ-ի 16-րդ տուրում «Լոկոմոտիվը» նոյեմբերի 23-ին արտագնա խաղում կմրցի «Սպարտակի» հետ։