Ճապոնացի գեղասահորդուհի Հանա Յոշիդան դարձել է ISU Grand Prix շարքի հինգերորդ փուլի հաղթողը, որը տեղի է ունենում Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։
Կարճ և ազատ ծրագրերի հանրագումարում մարզիկը հավաքել է 199,46 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է նրա հայրենակից Ռինո Մացուիկեն՝ 199,20 միավորով։
Լավագույն եռյակը եզրափակեց իտալացի մարզուհի Լարա Նակի Գուտմանը (198,49):