Գերմանիայի հավաքականը Ազգերի լիգայի 5-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։
Տանտերերը հաղթանակ տոնեցին խոշոր՝ 7-0 հաշվով։
Դուբլ ձևակերպեցին Ֆլորիան Վիրցը և Տիմ Կլեյնդիենտսը, ևս մեկական անգամ աչքի ընկան Մուսիալան, Հավերցը, Սանեն։
Գերմանիան այս խաղից հետո վաստակել է 13 միավոր և ապահովեց առաջին տեղն իր խմբում։
⚽ Ֆլորիան Վիրցի գեղեցիկ գոլը տուգանայինից
⚽ Հանդիպման մյուս գոլերը