Հայաստանի առաջնության 13-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո (1։0) «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է խաղը։
«Շատ ուրախ եմ իմ թիմի համար: Տղաները ցույց տվեցին, որ մենք ունենք ոչ միայն որակ, այլև՝ սիրտ: Շատ հպարտ եմ բոլոր տղաներով: Կոնֆերենցիաների լիգայում ունեցած ծանր խաղից վերադառնալով՝ բնական է, որ հեշտ խաղ չէր լինելու։ Այնպես որ, որակ ցույց տալուց առավել մենք իսկապես ցանկանում էինք երեք միավոր վաստակել, որը շատ կարևոր էր մեզ համար։
Այն ինչ եղավ խաղադաշտում այս հանդիպման ժամանակ նորմալ չէ։ Եթե խոսքը անարգանքի կամ հայկական ավանդույթները անարգելու մասին է, ապա ո՞վ կարող է պատասխան տալ այն ամենի համար ինչ կատարվեց ինձ հետ թունելում, երբ մրցակից թիմի երկրորդ մարզիչը հարվածեց ինձ։
Ես չեմ ցականում ասել, որ այդ պահվածքը խոսում է հայ ժողովրդի մասին, քանի որ ես չեմ շփոթում հայերին, որոնք շատ հարգալից են։ Ես եղել եմ ամբողջ աշխարում և նման դեպք ինձ հետ դեռ չէր պատահել։ Կարծում եմ, եթե խոսում ենք հարգանքի մասին, պետք է առաջին հերթին սա մատնանշենք և հարգենք միմյանց»,- նշել է Ռուի Մոտան:
Նշենք, որ «Նոան» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 1-ին Ուրարտուի հետ։
Ռուի Մոտայի ամբողջական ասուլիսը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։