Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հաքիմին, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», կարիերան կարող է շարունակել ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը փոխարինող է փնտրում պաշտպան Թոմա Մենյեին, որի պայմանագիրն ավարտվում է այս ամառ: ՊՍԺ-ն ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարի «Չելսիի» և «Յուվենտուսի» հետ:
Հաքիմին «Բորուսիա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ վարձակալության հիմունքներով: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով և տրանսֆերը գնելու հնարավորություն է նախատեսում: Ընթացիկ մրցաշրջանում պաշտանը դորտմունդցիների կազմում 25 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: