«Գանձասարի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ թիմը լքել են երկու ֆուտբոլիստներ։
Հաղորդվում է, որ ակումբը խզել է պայմանագիրը կիսապաշտպան Նիկիտա Ստեպանովի և պաշտպան Բունյամուդին Մուստաֆաևի հետ։
Նշենք, որ Fastex Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած 9 խաղից 8-ում պարտվել է և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի։ Ակումբը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։