Բուլղարիայում անցկացվող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր վերջին մրցումային օրն էր։
Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս էր եկել եզրափակիչ։ Հայ մարզիկները երկու ոսկե և երեք արծաթե մեդալ նվաճեցին մրցաշարում։
Երեկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը պարտության մատնելով ուկրաինացի մրցակցին՝ դարձավ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն։
Այսօր Եվրոպայի առաջնության եզրափակիչում Ռուդոլֆ Գարբոյանը պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին և նվաճեց ոսկե մեդալ։
Արթուր Սահակյանը, Հարություն Հակոբկոխյանը և Ռուսլան Ասլիկյանը դարձան Եվրոպայի առաջնության փոխչեմպիոններ։
Էլիդա Քոչարյան (60 կգ) — ոսկե մեդալ
Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ) — ոսկե մեդալ
Ռուսլան Ասլիկյան (57 կգ) — արծաթե մեդալ
Արթուր Սահակյան (60 կգ) — արծաթե մեդալ
Հարություն Հակոբկոխյան (67 կգ) — արծաթե մեդալ