Գերմանիայի ընտրանին հրաժեշտ տվեց այն ֆուտբոլիստներին, որոնք լքել էին հավաքականի ճամբարն այս ամառ։
Եվրոպայի տնային առաջնության ավարտից հետո կարիերան Գերմանիայի հավաքականում ավարտեցին Մանուել Նոյերը, Թոմաս Մյուլերը, Իլկայ Գյունդողանը և Տոնի Կրոսը։ Վերջինս ավարտել է կարիերան ամբողջովին։
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Նիդերլանդների (1:0) դեմ կայացած խաղից առաջ գերմանական թիմի երկրպագուները Մյունխենի «Ալյանց Արենայում» ֆանտաստիկ ներկայացում էին կազմակերպել։