Եգիպտոսի հավաքականի և «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը թույլտվություն է ստացել չմասնակցել Մավրիտանիայի հետ Աֆրիկայի գավաթի ընտրական հանդիպմանը, որը պետք է կայանա հոկտմեբերի 15-ի, և վաղաժամ վերադառնալ անգլիական ակումբ՝ մրցակցի խաղադաշտի որակի պատճառով:
«Եթե ֆուտբոլիստներից մեկն ինձ խնդրի չխաղալ արհեստական խոտածածկի վրա, ես նրան ընդառաջ կգնամ:
Մավրիտանիայի հավաքականը կոշտ է խաղում և կիրառում է ագրեսիվ տեխնիկա։ Բացի այդ, խաղադաշտն ամենաորակյալ չէ։
Եթե Սալահը կոնկրետ ինձնից նման բան խնդրի, ապա ես կհամաձայնեմ»,- Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչին մեջբերում է Daily Mail-ը։