Պլովդիվում այսօր կայացել է Ազգերի լիգայի 3-րդ տուրի հանդիպումը, որում Բուլղարիայի հավաքականը հյուրընկալել էր Լյուքսեմբուրգին։
Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է առանց խփած գոլերի (0:0):
Բուլղարիան վաստակել է 5 միավոր և այժմ C լիգայի 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 1-ին տեղը։ Լյուքսեմբուրգը 1 միավորով 4-րդ տեղում է։