Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը Հյուսիսային Մակեդոնիայի հետ վաղը կայանալիք խաղից առաջ պատասխանել է լրագրղների հարցերին:
«Վերլուծել ենք մրցակցին ու գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Ամեն ինչ պետք է անենք հաղթանակի համար: Դուրս ենք գալու խաղադաշտ միայն այդ նպատակով»,- ասել է Հովհաննիսյանը:
Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին: