«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Ա Սերիայի 7-րդ տուրի խաղում «Ֆիորենտինայից» կրած պարտությունից հետո (1:2) քննադատել է Իտալիայի մրցավարությանը: Հիշեցնենք, որ այս խաղում մրցավարը երեք 11-մետրանոց է նշանակել։
«Ես չեմ սիրում խոսել մրցավարության մասին, բայց սա ֆուտբոլ չէ. Ֆուտբոլը կոնտակտային մարզաձև է, և մեկ հպումը չի կարող բավարար լինել 11-մետրանոց նշանակելու համար։ Պարզ հպումը բավական է, մենք դա տեսանք նաև այս շաբաթվա վերջին։ Եվ հետո մենք բոլորս սկսում ենք նյարդայնանալ, և դա խնդիր է դառնում:
Սա ֆուտբոլ է, ոչ թե կրկես։ Եվ ես խոսում եմ ոչ միայն մեր դեմ նշանակված 11-մետրանոցների, այլև մեր օգտին նշանակված 11-մետրանոցների մասին: Քանի՞ 11-մետրանոց ենք տեսնում Ա Սերիայում»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում Milan News-ը:
























































