Ֆուտզալի Աշխարհի առաջնության եզրափակիչում հանդիպեցին Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականները։
Հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Բրազիլացիները հաղթել են աշխարհի 10 առաջնություններից 6-ում (1989, 1992, 1996, 2008, 2012), իսկ արգենտինացիները հաղթել են միայն մեկում (2016): Երկու անգամ չեմպիոն է դարձել Իսպանիան, ևս մեկ անգամ՝ Պորտուգալիան։
Բրազիլիա – Արգենտինա 2-1 (2:0)
Գոլերը՝ Ֆերրաո, 05:47 – 1:0, Ռաֆայել, 12:34 – 2:0, Ռոսա, 38:00 – 2:1.
Բրոնզե մեդալի համար խաղում Ուկրաինայի հավաքականը 7-1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի թիմին։