Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Ուդինեզեի» ֆուտբոլիստները տնային հաղթանակ են տարել «Լեչեի» նկատմամբ (1:0):
75-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավել է «Ուդինեզեի» պաշտպան Ջորդան Զեմուրան։
«Ուդինեզեն» վաստակել է 13 միավոր և ժամանակավորապես զբաղեցրել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը: «Լեչեն» 5 միավորով 18-րդ տեղում է։
























































