«Նապոլին» իտալական Ա Սերիայի 7-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Կոմոյին»։
Տանտերերի կազմում գոլերը խփեցին Սքոթ ՄաքՏոմինայը, Ռոմելու Լուկակուն և Դավիդ Ներեսը: Լուկակուն նաև երկու գոլային փոխանում է կատարել։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Ստրեֆեցան:
Անտոնիո Կոնտեի թիմը 16 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Ֆաբրեգասի թիմը ութ միավորով տասներորդ տեղում է։
Հաջորդ խաղում «Նապոլին» հոկտեմբերի 20-ին արտագնա խաղում կխաղա «Էմպոլիի» հետ, իսկ «Կոմոն» նախօրեին կընդունի «Պարմային»: