Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում այսօր հանդիպեցին «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»։
Հանդիպումն ավարտվեց Եղիշե Մելիքյանի թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Առաջին խաղակեսում տանտերերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Յեննեն՝ իրացնելով 11 մետրանոցը։ Երկրորդ խաղակեսում հյուրերի կազմում աչքի ընկան Օտուբանջոն (11 մ), Ագդոնը և Բուհարին։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 18 միավոր ունի և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, «Փյունիկը»՝ 16 միավորով 4-րդը։