Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Չարենցավանի Չարենցավանի «Վանը» Գյումրիում այսօր հյուրընկալվել է «Շիրակի» կողմից և 3:0 հաշվով հաղթանակ տանելով՝ դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում դուբլ է հեղինակել Մոմո Տուրեն։ Գվինեացի հարձակվողն աչքի է ընկել խաղի 15-րդ և 44-րդ րոպեներին: Ընդ որում,22-ամյա խաղացողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 8 հանդիպման է մասնակցել, որոնցում խփել է 7 գոլ: Եվս մեկ գոլ Վահե Գևորգյանի թիմի կազմում հեղինակել է Իզուչուկվու Օկոնկվոն՝ հանդիպման 63-րդ րոպեին գրավելով գյումրեցիների դարպասը:
Այսպիսով, «Շիրակը» լքել է պայքարը Հայաստանի գավաթի խաղարկությունում, իսկ «Վանը» դուրս է եկել 1/4 եզրափակիչ:
Հիշեցնենք` ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև «Լեռնային Արցախը»: