Անգլիայի առաջնության 6-րդ տուրի խաղում «Լիվերպուլն» արտագնա խաղում հաղթեց «Վուլվերհեմփթոնին»՝ 2-1։
«Վուլվերհեմփթոնի» կազմում աչքի ընկավ Ռայան Աիտ Նուրին: Մերսիսայդցիների կազմում գոլեր խփեցին Իբրահիմա Կոնատեն և Մոհամեդ Սալահը։
Առնե Սլոտի թիմը վաստակեց 15 միավոր և միանձնյա գլխավորեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Վուլվերհեմփթոնը» մեկ միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։
Առաջնության հաջորդ խաղում «Վուլվերհեմփթոնն» արտագնա խաղում կհանդիպի «Բրենտֆորդի» հետ, իսկ «Լիվերպուլն» արտագնա խաղում՝ «Քրիսթալ Փելասի» հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան հոկտեմբերի 5-ին։