Ավարտվեց Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Այաքսը» և «Բեշիքթաշը»։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
31-րդ րոպեին կիսապաշտպան Կիյան Ֆից-Ջիմը բացեց խաղի հաշիվը։ 51-րդ րոպեին տանտերերի առավելությունն ամրապնդեց հարձակվող Միկա Գոդցը։ 55-րդ րոպեին կիսապաշտպան Քենեթ Թեյլորը հաշիվը հասցրեց ջախջախիչի։ 73-րդ րոպեին Միկա Գոդսը խփեց «Այաքսի» չորրորդ գոլը՝ դառնալով դուբլի հեղինակ։
«Այնտրախտը» գոլառատ խաղում ոչ-քի խաղաց «Վիկտորիայի» հետ՝ 3-3։
Գերմանական թիմի կազմում աչքի ընկան Էկետիկեն, Դինա Էմիմբեն և Քրիստենսենը։ Հյուրերի կազմում գոլերը խփեցին Շուլցը, Ադուն և Յեմելկան։ Վերջին երկու գոլերը չեխական թիմը խփեց խաղավերջում։