«Կոմոն» բանակցություններ է վարում թիմի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի հետ՝ պայմանագիրը խզելու համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Կոմոն» պետք է շուտով Վարանի հետ փոխադարձ համաձայնության գա պայմանագիրը խզելու վերաբերյալ։ 31-ամյա ֆուտբոլիստը «Կոմոի» կազմում կարողացել է ընդամենը մեկ հանդիպում անցկացնել՝ Իտալիայի գավաթում կայացած «Սամպդորիայի» հետ խաղի 23-րդ րոպեին պաշտպանը փոխարինվել է ծնկի լուրջ վնասվածքի պատճառով։
Ֆրանսիացի պաշտպանը իտալական ակումբ է տեղափոխվել հուլիսին՝ պայմանագիր կնքելով մինչև 2026 թվականը, սակայն այժմ կողմերը մոտ են համագործակցության վաղաժամ դադարեցմանը։
























































