Լիբանանի ֆուտբոլի ասոցիացիան (LFA) չեղարկել է իր հովանու ներքո անցկացվող բոլոր հանդիպումները՝ Իսրայելի հարձակումների պատճառով։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով երկրում տիրող ներկա իրավիճակը՝ Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշել է անորոշ ժամանակով հետաձգել բոլոր մրցաշարային հանդիպումները։ Նոր ժամկետները կորոշվեն ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելը սեպտեմբերի 23-ի երեկոյան հայտարարեց Լիբանանում «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին։ Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին ասել է, որ դրա նպատակն է ոչնչացնել «Հըզբոլլահ» խմբավորման ենթակառուցվածքը և պայմաններ ստեղծել հյուսիսային Իսրայելի բնակիչների տուն վերադառնալու համար, որը սահմանակից է Լիբանանին: Դրանից հետո իսրայելական ինքնաթիռները շարունակում են հարվածներ հասցնել երկրի հարավին։
























































