ՀՊԼ 7-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս մրցել է «Վեստ Արմենիայի» հետ և 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարել հետնապահի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը խաղի 36-րդ րոպեին բացել է Էրիկ Օկանսին, իսկ առաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին Զակար Տարասենկոն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու հավասարեցրել հաշիվը:
Հիմնական ժամանակին ավելացված 13-րդ րոպեին փոխարինման մտած Արթուր Սերոբյանը խփել է հաղթական գնդակը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: