Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում այսօր կկայանա «Նոա» — «Փյունիկ» հանդիպումը:
Խաղը կկայանա Աբովյանի Վ. Թումասյանի անվան մարզադաշտում, 19:00-ին։
«Փյունիկը» 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ, իսկ «Նոան» 7 միավորով՝ 6-րդ հորիզոնականը։
Սեպտեմբերի 19-ին կայացած խաղում «Նոան» հյուրընկալվելիս ոչ-ոքի էր խաղացել մրցաշարային աղյուսակը գլխավորող «Վանի» հետ՝ 1։1։
«Նոայի» ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուն է 27-ամյա ալբանացի Էրալդո Չինարին՝ 2 գոլով։ «Փյունիկի» ռմբարկուն 32-ամյա նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն է՝ 3 գոլ։
📷🎥 Ինտրիգային տեսահոլովակ, չատ-երկխոսություններ․ Փյունիկը պատրաստվում է Նոայի դեմ խաղին
























































