Հայաստանի առաջնության 7-րդ տուրում «Վանը» Երևանում հյուրընկալվել է «Արարատի» կողմից և 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդիպման հաշիվը խաղի 21-րդ րոպեին բացել է թիմի գվինեացի հարձակվող Մոմա Ֆանյե Տուրեն՝ եզրափակելով կիսապաշտպան Կարեն Նալբանդյանի փոխանցումը: Առաջին կեսի վերջին՝ 45-րդ րոպեին, Նալբանդյանն արդեն ինքն է գրավել մրցակցի դարպասը՝ կրկանապատկելով իր թիմի առավելությունը:
57-րդ րոպեին Տուրեն դուբլ է ձևակերպել:
Այս հանդիպումից հետո «Վանը» 17 միավորով ամրապնդվել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում, իսկ «Արարատը» 13 միավորով մնացել է 3-րդ տեղում: