Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի խաղում «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս հաղթեց «Նիժնի Նովգորոդին»։
Հանդիպումն ավարտվեց «Լոկոմոտիվի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։
«Երկաթուղայինների» կազմում հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Սևիկյանն ու Նաիր Թիկնիզյանը՝ դուրս գալով փոխարինման երկրորդ խաղակեսում (46-րդ ու 58-րդ րոպեներին)։
Սևիկյանն այս խաղում դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։
Սեպտեմբերի 28-ին «Լոկոմոտիվը» տանը կխաղա «Սպարտակի» հետ։