«Ռոման» իտալական Ա Սերիայի 5-րդ տուրի տնային խաղում 3-0 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»:
Հռոմեացիների կազմում գոլեր խփեցին Արտեմ Դովբիկը, Պաուլո Դիբալան (11 մետրանոց) և Տոմազո Բալդանզին։ Այս հանդիպումն առաջինն էր թիմի նոր գլխավոր մարզիչ Իվան Յուրիչի գլխավորությամբ։
«Ռոման» այս մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ Իտալիայի առաջնությունում, թիմը 6 միավորով 9-րդ տեղում է աղյուսակում։
«Ուդինեզեն» կրեց իր առաջին պարտությունը․ թիմն ունի 10 միավոր և 3-րդ տեղում է։
























































