Սերիա Ա-ի 5-րդ տուրում «Վենեցիա»-«Ջենոա» խաղում հյուրերի ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին ինքն իրեն ծանր վնասվածք է հասցրել;
Ֆուտբոլիստը գնդակը հեռացնելու փորձի պատճառով վնասել է կոճը։ տեղաշարժել հոդը և ստացել ոտնաթաթի ոսկրի կոտրվածք: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստն այսօր ենթարկվել է վիրահատության:
























































