Իտալական Ա Սերիայի 5-րդ տուրի խաղում «Բոլոնիան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Մոնցային»։
Հյուրերի կազմում գոլեր խփեցին Կասպեր Ուրբանսկին և Սանտյագո Կաստրոն։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Միլան Ջուրիչը:
«Բոլոնիան» առաջին հաղթանակը տարավ Ա Սերիայի այս մրցաշրջանում, իր ակտիվում ունի 6 միավոր և աղյուսակի 11-րդ հորիզոնականում է։ «Մոնցան» իր առանց հաղթանակների շարքը հասցրեց հինգ հանդիպման (3 ոչ-ոքի և 2 պարտություն)․ թիմը 3 միավորով 18-րդ տեղում է։
























































