Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ հաղթեց «Լացիոյին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով։
Մարիո Գիլայի գոլին տանտերերը պատասխանեցին Ալբերտ Գուդմունդսոնի 11 մետրանոցից խփած երկու գնդակով։
Այս հանդիպումից հետո «Ֆիորենտինան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 6 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը, «Լացիոն» 7 միավորով 7-րդն է։
























































