Չեխիայի մինչև 17 տարեկանների առաջնության 7-րդ տուրում «Սպարտան» 2-0 հաշվով հաղթել է «Սլովացկոյին»:
Ավետ Կասպարովը վնասվածքից ապաքինվելուց հետո մասնակցեց հանդիպման վերջին 25 րոպեներին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Այս մասին հայտնում է լրագրող Սուրեն Մելիքսեթյանը՝ ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ:
Ավետ Կասպարովը Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովի որդին է: Նա հրավեր է ստացել Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականից:
























































