Հայաստանի Պրեմիեր-լիգայի 7-րդ տուրում «Փյունիկը» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել է ԲԿՄԱ-ին և 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Առաջին խաղակեսում թիմերը մեկական գնդակ են ուղարկել միմյանց դարպասը: Հանդիպման հաշիվը խաղի 21-րդ րոպին բացել է տանտերերի հարձակվող Ագդոնը: Մինչև ընդմիջում՝ 33-րդ րոպեին, ԲԿՄԱ-ի պաշտպան Գոռ Առաքելյանը հավասարեցրել է հաշիվը:
Երկրորդ կեսում Եղիշե Մելիքյանի սաները ևս 3 անգամ աչքի են ընկել խփած գնդակներով: 50-րդ րոպեին Ժունինյոն առաջ է մղել իր թիմին, 10 րոպե անց Յուսուֆ Օտուբանջոն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը, իսկ հանդիպման վերջնահաշիվը 85-րդ րոպեին ձևակերպել է Սերժ Դեբլեն՝ 4:1:
Նշենք՝ բանակայինների կազմում նշանակված 11-մետրանոցը չի կարողացել իրացնել Նարեկ Հովհաննիսյանը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» իր միավորների թիվը հասցրել է 10-ի և բարձրացրել է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: ԲԿՄԱ-ն 4 միավորով 9-րդ տեղում է:
























































