«Միլանի» սեփականատիրոջ խորհրդական Զլատան Իբրահիմովիչի և թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի միջև լարվածությունը պայմանավորված է ոչ միայն մարզական արդյունքներով:
La Gazzetta dello Sport-ը հաղորդում է երեք միջադեպի մասին, որոնք հանգեցրել են նրանց հարաբերությունների վատթարացմանը:
Առաջին միջադեպը տեղի է ունեցել թիմի մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ: Մրցաշրջանի մեկնարկից մեկ օր առաջ Ֆոնսեկան հայտարարել էր, որ «Միլանի» տրանսֆերային պատուհանը կփակվի Յուսուֆ Ֆոֆանայի հետ պայմանագիր կնքելուց հետո: Սակայն մի քանի օր անց՝ ֆրանսիացու պայմանագրի ստորագրման վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ, Իբրահիմովիչը հայտարարել էր, որ տրանսֆերային պատուհանը կփակվի այն ժամանակ, երբ ինքը դա կհայտարարի: Ֆոնսեկան չէր գնահատել նրա խոսքերը և այդ մասին տեղեկացրել էր ակումբի ղեկավարությանը:
Մյուս երկու միջադեպերը տեղի են ունեցել «Միլանելո» մարզաբազայում՝ փակ դռների հետևում: Առաջինը տեղի է ունեցել «Տորինոյի» հետ Ա Սերիայի առաջին խաղից (2:2) առաջ: Իբրահիմովիչը հավաքել էր խաղացողներին ակումբի մարզաբազայում և խոսել թիմի հետ առանց մարզչի:
Նման բան կրկնվել էր նաև Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» հետ խաղից (1:3) առաջ, երբ Զլատանը երկու շաբաթ անց առաջին անգամ եկել էր ակումբ: Շվեդը պնդել էր, որ ինքն է թիմի գլխավոր մարդը և հարցրել էր խաղացողներին, թե ինչպես են իրենց հարաբերությունները Ֆոնսեկայի հետ:
Ավելի վաղ La Repubblica-ն հաղորդել էր, որ Զլատանի և ակումբի սեփականատերերի հարաբերությունները նույնպես ճգնաժամի մեջ են:
Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ
























































