«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին իր կարծիքով։
«Ջուդը մեծ տաղանդ է և ունի անհավանական ներուժ: Այժմ նա խաղում է մի ակումբում, որն ունի մաքուր միջավայր։ Նա աճում է թիմի մյուս խաղացողների հետ միասին: Մադրիդի «Ռեալը» կօգնի նրան դառնալ մեծ խաղացող։ Բելինգհեմը կլինի իր սերնդի լավագույններից մեկը»,- ասել է 39-ամյա հարձակվողը YouTube-ի իր ալիքում:
Անգլիացի կիսապաշտպանը «Արքայական» ակումբում հանդես է գալիս 2023 թվականից։ Ջուդի գործող պայմանագրի ժամկետը «Սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։