Հայաստանի առաջնության 7-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Նոայի» հետ (1:1):
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին Գոնսալո Գրեգորիոյի փոխանցումից հետո բացեց Ուլանդ Օմարը։ Երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին չարենցավանյան ակումբը հավասարեցրեց հաշվի տարբրությունը՝ աչքի ընկավ Օլավալե Ֆառայոլան։
Խփված գոլից 4 րոպե անց «Վանը» մնաց 10 հոգով՝ հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացրեց կենտրոնական պաշտպան Յարոսլավ Մատյուխինին։
Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին։
«Վանը» այս ոչ-ոքիից հետո վաստակած միավորների քանակը հասցրեց 14-ի և շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Նոան» երկրորդ խաղում անընդմեջ չկարողացավ հաղթել ու վաստակած 7 միավորավ այս պահին 5-րդն է։