«Փյունիկի» երիտասարդական թիմն այսօր առաջին հանդիպումն անցկացրեց ՈւԵՖԱ-ի պատանեկան Չեմպիոնների լիգայում։
Որակավորման առաջին փուլում Մինսկի «Դինամոն» սեփական հարկի տակ հանդիպումն անցկացրեց Երևանի Ջունիոր սպորտ մարզադաշտում և հաղթեց «Փյունիկի» երիտասարդական թիմին 4-2 հաշվով։
Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Գևորգյանն ու Գալստյանը։
Պատասխան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին։