Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Էդին Թերզիչը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ բոսնիացի մասնագետը համարվում է «Ռոման» գլխավորելու հիմնական հավակնորդներից մեկը։
Հիշեցնենք, որ այսօր «Ջալոռոսիները» պաշտոնապես հայտարարեցին նոր մրցաշրջանն անհաջող մեկնարկած Դանիել դե Ռոսիից բաժանվելու մասին։
Իտալացի մասնագետը Ժոզե Մոուրինյոյին փոխարինել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում այս տարվա հունվարին։
Թերզիչը այս ամռանը հեռացավ Դորտմունդի «Բորուսիայից» ներքին կոնֆլիկտի պատճառով։ Նախորդ մրցաշրջանում բոսնիացի մասնագետն օգնեց գերմանական թիմին դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
























































