«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոստացել է թխվածք հյուրասիրել լրագրողներին, եթե թիմը հաջող հանդես գա «Լիվերպուլի» (Չեմպիոնների լիգա) և «Ինտերի» (Իտալիայի առաջնություն) դեմ առաջիկա հանդիպումներում։
«Եթե մենք հաղթենք «Լիվերպուլին» և «Ինտերին», ես խոստանում եմ, որ ձեզ թխվածք հյուրասիրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ֆոնսեկան, հայտնում է Football Italia-ն։
«Միլանը» սեպտեմբերի 17-ին կանցկացնի «Լիվերպուլի» հետ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 22-ին «Ինտերի» հետ հանդիպումը։
Պաուլո Ֆոնսեկայի գլխավորությամբ չորս խաղում միլանյան ակումբը միայն մեկ հաղթանակ է տոնել։
























































