«Ուդինեզեն» այսօր կամային հաղթանակ տոնեց Ա Սերիայի 4-րդ տուրի «Պարմայի» հետ արտագնա խաղում՝ հաղթելով 3-2 հաշվով։
Տանտերերը հաղթում էին 2-0 հաշվով Դելպրատոյի ու Բոնիի գոլերի շնորհիվ, սակայն հյուրերը կարողացամ շրջել հանդիպման ելքը և կամային հաղթանակ տոնել՝ Տովենի դուբլի ու Լուկայի գոլի շնորհիվ։
«Ուդինեզեն» այսօրվա խաղից հետո 10 միավորով միանձնյա գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Լացիոն» 2-1 հաշվով հաղթեց «Վերոնային» և 7 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում։
























































