Շվեյցարացի հարձակվող Ալիշա Լեմանը, որը հանդես է գալիս «Յուվենտուսի» կանանց թիմում, խոսել է կանանց ֆուտբոլում աշխատավարձերի մասին։
«Մարզվելուց հետո ես հաճախ Դուգլասին (Լուիս) ասում եմ, որ դա անարդար է: Մենք նույն գործն ենք անում, բայց նա ինձնից 100 անգամ ավելի շատ է վաստակում։ Հավասար վարձատրությունն ինձ մտահոգում է, քանի որ ես կին եմ: Իմ թիմակիցների հետ մենք կարող ենք փորձել զարգացնել Իտալիայում կանանց ֆուտբոլը, աջակցել կանանց։ Բայց ես միշտ կարծում եմ, որ դա գործընթաց է: Մեզ ժամանակ է պետք»,- Լեմանի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Նախկինում «Յուվենտուսի» տղամարդկանց թիմին միացել էր պաշտպանական կիսապաշտպան Դուգլաս Լուիսը, որը Լեմանի ընկերն է։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ Լեմանի տեղափոխությունը «Յուվենտուս» բրազիլացի ֆուտբոլիստի՝ թուրինյան ակումբ տեղափոխության գործարքի մի մասն էր:
























































