Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի խաղում «Ատալանտան» սեփական հարկի տակ հաղթեց «Ֆիորենտինային»՝ 3-2:
Բերգամոյի թիմին հաղթանակ պարգևեցին Մատեո Ռետեգիի (21-րդ րոպե), Շարլ դե Կետելարեի (45-րդ) և Ադեմոլա Լուկմանի (45+1-րդ) գոլերը: Դե Կետելարեն և Լուկմանը նաև գոլային փոխանցումներ կատարեցին:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Լուկաս Մարտինես Կուարտան (15-րդ) և Մոյզե Քինը (32):
Զուգահեռաբար ընթացող խաղում «Տորինոն» ու «Լեչեն» ոչ-ոքի խաղացին՝ 0-0:
Թիմերը դիրքերը մրցաշարային աղյուսակում․
3. Տորինո — 8 միավոր
5․ Ատալանտա — 6
12․ Լեչե — 4
14․ Ֆիորենտինա — 3
























































