Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցել է «Ջենոայի» հետ և վերջին վայրկյաններին բաց թողել հաղթանակը մրցակցի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը խաղի 37-րդ րոպեին բացել է հյուրերի ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը: Թվում էր՝ հանդիպումն այդպես էլ պետք է ավարտվի, սակայն խաղավարտին ամեն ինչ գլխիվայր շրջվեց հռոմեացիների համար: Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը տեխնիկական գոտուց հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսիին՝ անհարիր պահվածքի համար: 1 րոպե անց տանտերերի բելգիացի հարձակվող Կոնի դե Վինտերը խփեց պատասխան գնդակն ու փրկեց իր թիմին պարտությունից:
Ա Սերիայի մեկնարկային 4 խաղից հետո «Ռոման» 3 միավոր է վաստակել և զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի միայն 15-րդ հորիզոնականը: «Ջենոան» նույնքան խաղից հետո 5 միավոր ունի և գտնվում է 9-րդ տեղում:
























































