ՀՊԼ 6-րդ տուրում Չարենցավանի «Վանը» Երևանում այսօր հյուրընկալվել է ԲԿՄԱ-ի կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Հանդիպման միակ գնդակը խաղի 31-րդ րոպեին հեղինակել է հյուրերի 22-ամյա գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն:
Այս հաղթանակի շնորհիվ «Վանը» 6 խաղից հետո վաստակել է 13 միավոր և գլխավորում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակը: Մոտակա հետապնդողներ «Ուրարտուն» և «Արարատը» համապատասխանաբար 4 և 5 խաղ են անցկացրել ու 10-ական միավոր ունեն իրենց ակտիվում:
ԲԿՄԱ-ն 4 միավորով 8-րդ տեղում է: