Պաուլո Ֆոնսեկայի՝ «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնավարման ժամկետը կարող է կարճատև լինել, հայտնում է TodoFichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը պորտուգալացուն վերջնագիր է ներկայացրել՝ նա պետք է շտկի իրավիճակը առաջիկա 3 խաղերում։ Այդ խաղերը բարդ կլինեն, քանի որ «Ռոսոներիները» կխաղան «Վենեցիայի», «Լիվերպուլի» և «Ինտերի» դեմ:
Եթե արդյունքները վատը լինեն, Ֆոնսեկան ամենայն հավանականությամբ կհեռացվի աշխատանքից: Իտալիայում արդեն լուրեր են հայտնվել Մաուրիցիո Սարիի՝ Միլան հնարավոր ժամանման մասին։
Հիշեցնենք, որ Պաուլո Ֆոնսեկայի գլխավորությամբ Ա Սերիայի մեկնարկային 3 տուրերում «Միլանը» վաստակել է ընդամենը 2 միավոր։
























































