«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ սոցիալական բոլոր ցանցերում իր հետևորդների քանակը հասել է 1 միլիարդի։
«Մենք մտանք պատմության մեջ՝ 1 ՄԻԼԻԱՐԴ հետևորդ։ Սա ավելին է, քան պարզապես թիվ. սա մեր ընդհանուր կրքի, ձգտման և սիրո վկայությունն է։
Մադեյրայի փողոցներից մինչև աշխարհի ամենամեծ բեմերը ես խաղացել եմ իմ ընտանիքի և ձեզ համար, և այժմ մենք միասին ենք՝ 1 միլիարդ։ Դուք եղել եք ինձ հետ յուրաքանչյուր քայլափոխին, բոլոր վերելքներում և վայրէջքներում։
Շնորհակալ եմ, որ հավատացիք ինձ, որ աջակցեցիք և դարձաք իմ կյանքի մասը։ Լավագույնն առջևում է, և մենք կշարունակենք պայքարել, հաղթել և միասին պատմություն կերտել», — գրել է Ռոնալդուն իր սոցիալական ցանցում։
























































